Տրանսֆորմերի այցը Վանաձոր

10606022_10204171104491147_751427930440402640_n

Հանդիպում Տրանսֆորմերում

Հոկտոմբորի 24-30 Վանաձորի Շ.Ազնավորի անվան մշակույթի պալատին կից այգում այգում  իր ժամանակավոր կանգառն է գտել Տրանսֆորմերը: Հոկտեմբերի 27-ից եղանակի վատթարացման պատճառով Տրանսֆորմերը տեղափոխվեց “Խաղաղության Երկխոսություն” հկ-ի գրասենյակ:  Շատերի համար այս անունը  կհիշեցնի հայտնի ֆիլմերից մեկի անուն, կամ էլ`  ինչ-որ սարք: Այստեղ խոսքը ամենևին դրանց մասին չէ:

Տրանսֆորմերը շրջիկ մեքենա է, որը ձևափոխած է` ստանալով բեմի և դահլիճի ընդհանուր տեսք, մթնոլորտ: Շրջելով Հայաստանի մի քանի քաղաքներով` Տրանսֆորմերը իր ժամանակավոր  կանգառն է գտել Վանաձորում: Արդեն անց են կացվել մի շարք հետաքրքիր սեմինարներ, հանդիպումներ,  քննարկումներ և կինոդիտումներ:

ԵԼԱԿ-ի Լոռու մարզի  թիմը  նույնպես ներկա էր  այդ հանդիպումներին: Ելակներից տրանսֆորմերում իր անցկացրած մի քանի ժամվա մասին պատմեց Արուս Սուքիասյանը:

“Ես Արուս Սուքիասյանն եմ՝ Լոռու Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբի անդամ: Հոկտեմբերի  27-30 Տրանսֆորմերում անց է կացվելո10428541_577551979031664_1980972433452115873_nւ  «ACTV քաղաքացիական լրագրության վորքշոփ»-ը: ACTV-ի հեղինակները և լրագրողները արդեն պատրաստի օրինակների վրա ցույց տվեցին մեզ քաղաքացիական լրագրության և դրա միջոցով ստեղծված նյութերի ազդեցության կարևորությունը հասարակության համար արդի խնդիրների լուծման գործում: Տրանսֆորմերի մասին իմացել եմ Facebook  սոցիալական ցանցից և  միանգամից հետաքրքրեց, քանի որ Վանաձորում  հազվադեպ են հանդիպում նման նախաձեռնություններ, այլ ֆորմատով անցկացվելիք հանդիպումներ: Lragir.am -ի լրագրող Թեհմինե Ենոքյանի հետ քննարկեցինք մի շարք խնդիրներ, որոնք ըստ մեզ առկա են մեր համայնքում: Տեղի ունեցավ բանավեճ-քննարկում, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ, և վերջում եզրահանգեցինք այն մտքին, որ պետք է բարձրացնենք
Քիմ. գործարանի աշխատակիցների աշխատավարձերի հարցը: Սկսեցինք աշխատել,
նյութեր հավաքել: Այդ ամենը շատ հետաքրքիր էր. քննարկումները, կարծիքների փոխանակության ընթացքը, նոր  և հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացումը, նրանցից հմտություններ սովորելու  ընացքը: Խորհուրդ կտամ բոլոր երիտասարդներին
մասնակցել նմանատիպ և այլ ֆորմատներ ունեցող միջոցառումների, ծրագրերի, սեմինարների”:

Ինչպես նշվեց, Տրանսֆորմերը Վանաձորում կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Նրանում անցկացվելիք  սեմինարների, քննարկումների, հանդիպումների օրակարգ.

Հոկտեմբերի 29. «ACTV քաղաքացիական լրագրության վորքշոփ» — ACTV 13:00-15:00
Հոկտեմբերի 29. «Լինել քաղաքացի» Ակտիվ քաղաքացիության շուրջ ֆիլմի դիտում եւ քննարկում- ՄԻԺԻ ՀԿ 16:00-18:00

Հոկտեմբերի 30. «ACTV քաղաքացիական լրագրության վորքշոփ»- ACTV 11:00-13:00
Հոկտեմբերի 30. Արփի Ոսկանյան «Քաղաքական Հանելուկներ» 13:30-14:30
«Քաղաքական հնելուկներ»-ի ընթերցում և տարածում թռուցիկների ձևով։ «Քաղաքական հանելուկներ»-ը հայ քաղաքական գործիչների երգիծական կարիկատուրաներ են, որոնց մեջ իսրև ֆոն օգտագործվում են մերօրյա քաղաքական մշակույթի դրսևորումները։ Հանելուկների ընթերցումը կարող տեղի ունենալ բացօթյա՝ պահանջելով միայն բարձրախոս և անհարժեշտ տեխնիկա՝ խոսքը անցորդներին լսելու դարձնելու համար։ Քաղաքական հանելուկները կարող են բազմացվել քսերոքսի միջոցով և բաժանվել անցորդներին։

Հոկտեմբերի 30. Համբարձում Համբարձումյան « պաստառ-պատմվածքները» 14:30-15:30
Քաղաքական գրականության նմուշներ են, որոնք կառուցված են պաստառի սկզբունքով։Իսրև թեմա ընտրված են կարգախոսներ։ Դրանք պաստառին հատուկ լակոնիզմով և ընդհանրացումներով պատմում են ոչ միայն անարդարության, արտագաղթի, կոռուպցիայի ու նմանատիպ այլ բաների մասին, այլև քաղաքական ու հասարակական շարժումների բովում հայտնված մարդկանց անձնական ողբերգության մասին։ «Պաստառ-պատմվածքները» ենթակա են ընթերման և տարածման քսերոքսի միջոցով՝ որպես թռուցիկներ։

Հոկտեմբերի 30. «Բերքլին 60-ականներին» Ակտիվ քաղաքացիության շուրջ ֆիլմի դիտում եւ քննարկում- ՄԻԺԻ ՀԿ 16:00-18:00

Թողնել մեկնաբանություն