Նշում

Հաշմանդամի մտորումները երիտասարդ լրագրողի աչքերով

Հաշմանդամությունը շատերի համար մի մութ աշխարհ է: Շատերը չգիտեն, թե հաշմանդամություն ունեցող մարդն ինչ հոգեկան ներաշխարհ ունի ու ինչ սթրեսներ է ապրում: Նա կառչում է ամեն մի փոքր հույսի նշույլից` կռիվ տալով իր դաժան բախտի հետ: Ցավերի կրակի միջով առաջ է մղվում:

Հերոս է ֆիզիկապես անկարող այն անձն, ով կռիվ է տալիս ու չի հանձնվում: Եվ այդ ամենի հետ ՄԱՐԴ է մնում, անգամ անդունդում կյանքի ու մահվան պայքար մղելով չի թուլանում: Վերջիններիս պարզապես ուշադրություն է պետք հասարակության, հատկապես ղեկավարությա’ն կողմից: Նրանք խղճահարության կարիք բնավ չունեն, որը միայն կկոտրի նրանցից յուրաքանչյուրի տոկունությունը և կթուլացնի նրանց կամքը: Պետք չի ոմանց խղճահարությունը, այլ պետք է հաշմանդամին էլ տեղ տալ ու հասկանալ, որ նա էլ է պայքարում ու չի հանձնվում և հասկանալով այդ փաստը` շատ հարցերում սատար կանգնել նրան:

Լոռու Երիտասարդ լրագրողների առցանց ակումբի անդամ Գրիգոր Եսայան


Գրիգորը  վերջերս է միացել Երիտասարդ Լրագրողների Առցանց Կենտրոնի Լոռու մարզի խմբին և որոշեց իր մեկնարկային հոդվածը ներկայացնել այս ակնարկի տեսքով:

Գրիգորի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝

http://lorinews.am/glxavor-temaner-3/1986—naxkin-zinvory-arden-10-tari-gamvac-e-anvasayalkin-ognutyan-kanchvideo.html

Նրա հետ կապ հաստատել կարող եք հետևյալ հասցեով` ՀՀ, Լոռու
մարզ, գյուղ Մարգահովիտ, 14 փողոց, 2 բնակարան, նաև հետևյալ հեռախոսահամարներով` (095) 83-11-23 (098) 83-23-11 կամ փոխանցում կատարել VTB Հայաստան բանկի <Վանաձոր> մասնաճյուղում նրա մոր` Կարինե Եսայանի անունով բացված հաշվեհամարներին.

AMD 16036022384802
USD 16036022384803
EUR 16036022384804
RUR 16036022384805